Րաֆֆի Գրեգորյան. Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

Րաֆֆի Գրեգորյան. Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

«Չնայած բռնություններին եւ անարգանքներին, որոնց նա ենթարկվել է ավելի քան մեկ տասնամյակ, Աբդուլհադին շարունակում է հավատարիմ մնալ բողոքի ոչ բռնի ձեւին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Աբդուլհադիի կրած շարունակական խոշտանգումները խախտում են մարդու իրավունքների պարտավորությունները, որոնք ստանձնել է կառավարությունը, երբ ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, հենց որոնց համար Աբդուլհադին պայքարել է»:

Դիտեք «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանի ելույթը «Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում 2024 թ. մայիսի 9-ին: Րաֆֆի Գրեգորյանը ներկայացրեց իրավապաշտպան, 2024 թ. «Ավրորայի» հերոս Աբդուլհադի ալ-Խավաջային (Բահրեյն/Դանիա):