Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին

Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում է ձեզ մասնակցելու «Մարդասիրական մրցանակ՝ ընդլայնելով ազդեցությունը եւ փառաբանելով մերօրյա հերոսներին» խորագրով Aurora Dialogues քննարկմանը, որը տեղի կունենա 2024 թ. նոյեմբերի 7-ին Նյու Յորքի The Harmonie Club սոցիալական ակումբում:  

Մարդասիրական մրցանակներն ավելին են, քան պարզապես ինչ-որ մեկին պատվի արժանացնելը: Դրանք կարեւորում եւ արժեւորում են այն անհատների եւ կազմակերպությունների ջանքերը, որոնք դրական փոփոխություն են իրականացնում: Միացեք քննարկմանը, որտեղ մենք համախմբում ենք մարդասիրության ոլորտի փորձագետների եւ հայտնի բարերարների՝ ուսումնասիրելու մարդասիրական մրցանակների ոգեշնչող աշխարհն ու դրանց ազդեցությունը հասարակության վրա: 

Անկախ նրանից՝ արդեն ներգրավված եք բարեգործական/մարդասիրական աշխատանքում, թե պարզապես փնտրում եք ներշնչանքի աղբյուր, այս քննարկումը եզակի հնարավորություն է կապ հաստատելու եւ իմանալու ավելին անհատական եւ ինստիտուցիոնալ ֆինանսավորման համար ստեղծված բարեգործական այս մոդելների կառուցվածքի մասին:

Ողջույնի խոսք.

  • Արմինե Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար
  • Ինա Բրուեր` Ներգրավված միջազգային դոնորների ցանցի (NEID) գործադիր տնօրեն 
  • Քեդի Սիլա՝ Africa Myriad USA հարթակի տնօրեն

Բանախոսներ.

  • Րաֆֆի Գրեգորյան՝ նախկին դիվանագետ, ռազմածովային ուժերի վետերան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ
  • Լիդյա Չարլզ Մոյո՝ Her նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Գլոբալ քաղաքացի» մրցանակի 2024 թ. դափնեկիր եւ KBF Աֆրիկա մրցանակի դափնեկիր
  • Լուիզ Ռիչարդսոն՝ Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Ամսաթիվ եւ ժամ՝ նոյեմբերի 7, 2024 թ., 16:00–17:30

Վայր՝ The Harmonie Club, 4 E 60-րդ փողոց, Նյու Յորք, ԱՄՆ

Գրանցվեք այսօր եւ ամրագրեք ձեր տեղն այս միջոցառմանը: Բաց մի թողեք հնարավորությունը մասնակցելու միջազգային փորձագետների մասնակցությամբ բարերարության մասին բովանդակալից քննարկմանը: