Aurora Dialogues նյույորքյան առաջին քննարկումների ընթացքում, որն անցկացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի համագործակցությամբ, մարդասիրական համայնքի նշանավոր ներկայացուցիչներ խոսեցին մարդկային համերաշխության դրդապատճառների մասին։ Միջոցառումը, որն ընթացավ «Փոխօգնություն առանց սահմանների. հաղթահարելով անտարբերությունը» խորագրով, նվիրված էր այն հարցին, թե աղետի պայմաններում ինչն է մարդկանց դրդում, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։
Տարածեք