logo
ՓԱԿԵԼMenu
Փիթեր Բալաքյան՝ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ

Փիթեր Բալաքյան՝ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ

«Ըստ իս՝ պոեմները նաեւ ամենաանգութ կերպով են ստիպում մեզ առերեսվել դաժան իրականությանը»։

 

Նրա մասին 

Փիթեր Բալաքյանը հայտնի գրող է, բանաստեղծ, գիտնական եւ հանրային հնչեղություն ունեցող մտավորական։ Հեղինակել է բարձր գնահատականի արժանացած մի քանի բանաստեղծական ժողովածու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության մասին հուշագրություն։ Բանաստեղծությունների վերջին՝ «Օզոնային օրագիր» ժողովածուի համար նրան 2016 թվականին շնորհվել է Պուլիցերյան մրցանակ։  

Բալաքյանը ծնվել է Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգում։ Ուսումն ավարտելուց եւ Բրաունի համալսարանից փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալուց հետո սկսել է դասավանդել Քոլգեյթի համալսարանում։ 

«Այրվող Տիգրիս», «Բախտի սեւ շունը» եւ «Հայ Գողգոթան» գրքերը դարձել են հայտնի հեղինակի կողմից հայաստանյան թեմատիկայի վերաբերյալ անգլախոս աշխարհում գրված անչափ կարեւոր հրատարակություններ։ Բանաստեղծությունների այն ժողովածուն, որի համար Բալաքյանն արժանացել է Պուլիցերյան մրցանակի, եւս ներշնչված է հայկական ինքնությունից, քանի որ դրանում հեղինակը գրում է այն բազում պատմությունների մասին, որ ի հայտ են եկել անապատում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների ոսկորները պեղելիս։ 

Բացի Պուլիցերյան մրցանակից, Բալաքյանն իր գործերի համար արժանացել է նաեւ մի շարք գրական եւ այլ մրցանակների։

 

Հետաքրքիր փաստ 

Իրականում Փիթեր Բալաքյանի «Հայ Գողգոթան» գիրքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր մեծ հորեղբոր՝ Տեր Գրիգորիս եպիսկոպոս Բալաքյանի «Հայ Գողգողթան» հուշագրության թարգմանությունն է։

 

Ավելին

Peter Balakian Homepage

Peter Balakian on Charlie Rose Show

Peter Balakian - Poetry Foundation

Peter Balakian - The Pulitzer Prizes