Փոլ Ռոբերտ Իգնաթիուս. ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար

Փոլ Ռոբերտ Իգնաթիուս. ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար

«Ըստ իս՝ սեփական երկրին ծառայելը պատիվ է»։

 

Նրա մասին 

Նախագահ Լինդոն Բ․ Ջոնսոնի պաշտոնավարման տարիներին Փոլ Իգնաթիուսը գլխավորել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը։ Որպես այդպիսին՝ նա ամենաբարձրաստիճան ամերիկահայ զինվորականն է ԱՄՆ պատմության մեջ։ 

Փոլ Իգնաթիուսը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ հայ ծնողների ընտանիքում։ Մորական պապը Միացյալ Նահանգներ էր ներգաղթել 1890-ականներին, իսկ հայրը եկել էր Հայաստանից։ Չնայած ընտանեկան պատմությանը՝ նա իր ծագման մասին իմացել է արդեն հասուն տարիքում։ Ավարտելով Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը՝ ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում ( բիզնես կառավարման ոլորտում), սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հետեւանքով նա ստիպված էր ընդհատել այն՝ ծառայության անցնելով երկրի ռազմածովային ուժերում։ 

Պատերազմից հետո Իգնաթիուսը վերսկսել է ուսումը Հարվարդի համալսարանում, ապա աշխատանքի անցել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում։ Պենտագոնում տարիների աշխատանքից հետո նշանակվել է ԶՈՒ փոխնախարար, որը հրամանատարական երկրորդ պաշտոնն է նախարարից հետո։ Հետագայում նաեւ ստանձնել է Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, իսկ դրանից հետո նշանակվել Ռազմածովային ուժերի նախարար՝ պաշտոնավարելով 1967-1969 թթ.՝ Վիետնամական պատերազմի մի մասի ընթացքում։ 

ԱՄՆ ռազմածովային ուժերը Իգնաթիուսի պատվին են կոչել USS Paul Ignatius էսկադրային ականակիրը։

 

Հետաքրքիր փաստ 

Փոլ Իգնաթիուսի որդին՝ Դեյվիդ Իգնաթիուսը, «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի սյունակավարներից է։ 

 

Ավելին

 A Name With Firepower: USC Dornsife