Լյուքսեմբուրգի «Պարտաժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Պատրիկ Գոդարը պատասխանատու է հիմնադրամի ամենօրյա աշխատանքի եւ տվյալների մշակման համար: Հիմնադրամն աջակցում է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Ասիայում իրականացվող զարգացման տասնհինգ նախագծի: Դրանց առանցքում կրթությունն է, վերապատրաստումը, կայուն եւ համալիր զարգացման մասին իրազեկումը:
Համերաշխության գաղափարը դեռեւս մանկուց մարտահրավեր էր Գոդարի համար. ինչպե՞ս արդար ապրել անարդար աշխարհում, ինչպե՞ս հաշտ ապրել «սիրի՛ր մերձավորիդ» աստվածաշնչյան պատվիրանի հետ: Նրա հավատամքը հետեւյալն է. «Պետք է պայքարես բնիկների իրավունքների համար այնտեղ, ուր ապրում ես, այն միջոցներով, որոնք առկա են»: Բրազիլիայում, մասնավորապես Ամազոնի բնիկների հետ աշխատանքը եւ Աֆրիկայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի գործընկերների հետ մշտական կապը նրան ոգեշնչեցին աղքատների հետ հարաբերություններում առաջնորդվելու եկեղեցական կանոններով:
Լինելով տնօրենների խորհրդում, համակարգելով Լյուքսեմբուրգի «Պարտաժ» հիմնադրամը, ինչպես նաեւ Բրազիլիայում գործելով իբրեւ ծրագրի ղեկավար՝ նա հնարավորություն ունի միավորելու իր ջանքերն ու հույսերը եւ ավելի մարդկային աշխարհ կառուցելու: