Օվսաննա Գեւորգյան-Միրխոյան

Օվսաննա Գեւորգյան-Միրխոյան

Օվսաննան ծնվել է 1915թ-ին, նրա ծննդյան օրն ու վայրն անհայտ է: Նա միայն գիտի, որ իր ընտանիքը ժամանակին ապրել է Ստամբուլի մոտակայքում գտնվող մի գյուղում: 

Փոքր տարիքում մորը կորցնելով՝ Օվսաննան մեծացել է Մարիամ տատի ու Հակոբ պապի խնամքի տակ: Տատն ու պապը լքել են իրենց գյուղը 1920-անների սկզբին՝ վախենալով իրենց կյանքի համար: Օվսաննան լավ չի հիշում, թե ինչ ճանապարհով են փախել, բայց հիշում է, որ ինչ-որ պահի նրանք սահման են հատել, որը նման էր երկաթուղու գծի, եւ հասել են քրդական գյուղեր: 3-4 օր ապաստանել են Ալափինար գյուղում, այնուհետեւ ուղեւորվել Հալեպ՝ Սիրիա, որտեղ բնակվել են մինչեւ 1965թ-ը: Օվսաննան ամուսնացել է եւ հետագայում ամուսնու հետ եկել Հայաստան: Այժմ իր 5 երեխաների, 15 թոռան եւ 16 ծոռան հետ նա բնակվում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում:

 

100-ամյա Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանն իր տանը՝ Լենուղիում, Արմավիրի մարզ:

 

Լուսանկար ընտանեկան արխիվից: Օվսաննայի դստեր հարսանեկան նկարը: 

 

Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանն իր թոռների հետ: Նա ունի 5 երեխա, 15 թոռ եւ 16 ծոռ: 

 

Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանն իր տան բակում: Օվսաննան այս տանը բնակվում է Հայաստան տեղափոխվելուց ի վեր: 

 

Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանն իր տան բակում, որտեղ նա ապրում է Սիրիայից Հայաստան գալուց ի վեր՝ 1965 թ-ից: 

 

Լենուղի՝ փոքր գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, որտեղ Օվսաննան ապրել է 1965 թ-ից: 

 

Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանը կանգնած է իր տան մուտքի մոտ՝ ողջունելու հյուրերին: 

 

Օվսաննայի թոռների կոշիկները նրա տան առջեւ: 

 

Օվսաննա Գեւորգյան-Միրխոյանը շատ բան չի հիշում իր մանկության մասին: Հաջորդ տարի նա 101 տարեկան կդառնա: 

Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի