«Ավելի լավ կյանք այսօր. փախստականների ինքնապահովում» խորագրով համաժողովը կազմակերպվել է RefugePoint կազմակերպության եւ Փախստականների հարցերով կանանց կոմիտեի կողմից՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օժանդակությամբ։ Միջոցառման գործընկերներն են նաեւ Club de Madrid, ՄԱԿ-ում Կանադայի ներկայացուցչություն, MercyCorps, The B Team եւ Refugees Deeply կազմակերպությունները։
RefugePoint կազմակերպություն
RefugePoint կազմակերպությունը մնայուն լուծումներ է մատուցում աշխարհի առավել խոցելի եւ ռիսկային փախստականների մեծագույն մասին։ Կազմակերպությունը հայտնաբերում եւ պաշտպանում է փախստականների, որոնց չի հասել մարդասիրական օժանդակություն եւ որոնք չունեն գոյատեւման այլ հնարավորություններ, մասնավորապես՝ կանանց, երեխաներին եւ քաղաքային փախստականներին։
Փախստական անհատների կյանքը բարելավելու կարեւոր գործի հետ մեկտեղ, RefugePoint կազմակերպությունը ռազմավարական գործունեություն է ծավալում փախստականների վերաբնակեցման եւ պաշտպանության համակարգերի բարենորոգման ուղղությամբ՝ ընդլայնելով իր հնարավորությունները էքսպոնենցիալ ավելի մեծ թվով փախստականների օժանդակելու հարցում։ Կազմակերպության գործունեությունն ընդգրկում է մեծ ազդեցությունը համաշխարհային պրակտիկայում ու քաղաքականության մեջ, նոր մոտեցումների եւ գործիքների մշակումն ու դրանց կիրառությանը նվիրված ուսուցողական դասընթացների կազմակերպումը, փախստականներին վերաբերող լուծումներում հաշվետվողականության ու հավասարության առաջխաղացումը, փախստականների հիմնախնդիրների լուծման համար նոր ֆինանսական միջոցների հայթայթումն ու դրանց բաշխման վերահսկողությունը, ինչպես նաեւ փախստականների համար իրականացվող գործունեության դաշտում նոր հասարակական կազմակերպությունների համար տեղ բաց անելու միջոցով համակարգի ունակություններն ընդլայնելու ջանքերը։
Փախստականների հարցերով կանանց կոմիտե (Women’s Refugee Commission)
Փախստականների հարցերով կանանց կոմիտեն բարելավում է հակամարտությունների եւ ճգնաժամերի արդյունքում տեղահանված կանանց, երեխաների եւ երիտասարդների կյանքը եւ պաշտպանում նրանց իրավունքները։ Փախստականների հարցերով կանանց կոմիտեն ուսումնասիրում է նրանց կարիքները, գտնում լուծումներ եւ առաջ քաշում այնպիսի ծրագրեր եւ օրինագծեր, որոնք միտված են բարձրացնելու նրանց դիմադրողականությունը՝ նոր շունչ բերելով հումանիտար գործունեության պրակտիկա։ Հիմնադրված լինելով 1989 թ.՝ Փախստականների հարցերով կանանց կոմիտեն եղել եւ մնում է փախստական կանանց եւ երեխաների կարիքների եւ նրանց պաշտպանության ու զորացման քաղաքականության հարցերով առաջատար փորձագիտական կառույց։
Փախստականների հարցերով կանանց կոմիտեի մշակած եւ ներկայացրած զեկույցներն ու առաջարկները մեծ փոփոխություն են մտցնում նրանց ոլորտի քաղաքականության եւ պրակտիկայի մեջ։ Սա շահույթ չհետապնդող առաջին կառույցն էր, որը պնդեց, որ սեռական եւ վերարտադրողական առողջապահական ծառայություններն առաջնային կարիք են փախստական կանանց եւ աղջիկների համար։ Ապահով տնտեսական հնարավորությունների տրամադրման միջոցով՝ Փախստականների հարցերով կանանց կոմիտեն փորձում է նվազեցնել գենդերային հիմքով կատարվող բռնությունները եւ մշակում է գործիքներ, որոնց շնորհիվ գենդերային հիմքով իրականացվող բռնությունների հարցերով զբաղվողների շարքերն ընդլայնվում են հաշմանդամություն ունեցող կանանցով եւ աղջիկներով։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
Ստեղծվելով Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչված է զորացնելու մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւելով հումանիտար տարրական օժանդակության հրատապ կարիքն ունեցողներին։
Նախաձեռնությունը կյանքի է կոչում «Երախտագիտությունն՝ ի գործ» նշանաբանը՝ շարունակելով բարեգործության շղթան միջազգային մասշտաբով։ Այդ նպատակին են ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա Մարդասիրության Ցուցիչ» հետազոտությունը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։