«Այստեղ գտնվողներից շատերը Ռուբեն Վարդանյանին ճանաչել են տասնամյակներով, եւ նրանք ճանաչում էին Ռուբենին՝ որպես այս նախագծի սիրտն ու հոգին: Մեզ եւ հայության՝ հատկապես Սփյուռքի համար շատ ցավալի էր տեսնել մեր եղբոր բանտարկումն իր համոզմունքների եւ մարդասիրական գործունեության համար: Ուզում եմ կոչ անել նախագահին եւ դեսպանին, Հայաստանի կառավարության մեր բոլոր գործընկերներին՝ առաջնահերթ նշանակություն տալ ոչ միայն Ռուբենին, այլեւ բոլոր մյուս հայ բանտարկյալներին ազատ արձակելու հարցին: Ես հասկանում եմ, թե ինչ իրավիճակում է Հայաստանի կառավարությունը, ըստ էության, շրջապատված հիմնականում թշնամական կառավարություններով, որոնք մշտապես ճնշում են: Այնուամենայնիվ, չնայած այդ տեսակ սպառնալիքներին, նրանք պետք է տեր կանգնեն ճշմարտությանը: Ի վերջո, արդարության գնով խաղաղություն փնտրելը ոչ խաղաղություն է երաշխավորում, ոչ էլ արդարություն»:
Դիտեք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Իր ուղերձում նա Հայաստանի կառավարությանը հորդորեց կարեւորել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Նա նաեւ նշեց «Ավրորայի» համաշխարհային ազդեցության մասին՝ շարունակվող տարածաշրջանային ու գլոբալ ճգնաժամերի օրերում, միաժամանակ ընդգծելով անհատ-հերոսների էական դերն այս մարտահրավերներին դիմակայելու գործում: