2019թ. Aurora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ եւ քաղաքացիական հասարակության անդամներ կհավաքվեն՝ քննարկելու եւ դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական եւ սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
2019թ. Aurora Dialogues հայաստանյան քննարկումները կլինեն առաջին «Ավրորա» ֆորումի ծրագրի մի մասը՝ ներառելով 4 միջոցառում.
- Aurora Dialogues քննարկումներ. «Տեղայնացնելով ազդեցությունը»
- «Մարդասիրությունը կրթության մեջ» համաժողով
- Հանդիպում 2019թ. «Ավրորայի» հերոսների հետ
- Հանդիպում 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ
Բանախոսների ցանկը ներառում է.
- Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան եւ իրավապաշտպան, 2019թ. «Ավրորայի» հերոս,
- Չո Լա Աուն` իրավաբան եւ ռոհինջա առաջնորդ, 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր,
- Նուբար Աֆեյան` «Ավրորա» ֆորումի համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն, գյուտարար, ձեռներեց եւ բարերար,
- Մարգարիտ Բարանկիցե՝ Maison Shalom խնամքի տան հիմնադիր, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր,
- Վարդան Գրեգորյան՝ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր,
- Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ Իրաք») կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, 2019թ. «Ավրորայի» հերոս,
- Վերոնիկա Զոնաբենդ՝ RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ,
- Սալբի Ղազարյան՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն,
- Կարին Մարկիդես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ
- Ջուլիա Միդլթոն՝ Common Purpose ընկերության հիմնադիր եւ նորարարությունների պատասխանատու,
- Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն, 2019թ. «Ավրորայի» հերոս,
- Անդրեյ Շարոնով՝ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի նախագահ,
- Սառա եւ Մարթին Ռուբինո՝ «Ավրորայի առողջապահներ» նախագծի մասնակից կամավորներ,
- Ռուբեն Վարդանյան՝ «Ավրորա» ֆորումի համահիմնադիր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ, սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող եւ վենչուրային բարերար,
- Թոմ Քաթինա՝ Նուբա լեռներում «Գթության Մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ,
- Ֆոլավե Օմիկունլե՝ «Դասավանդիր Նիգերիա» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն,
- Դաթո դոկտոր Ահմեդ Ֆաիզալ՝ «MERCY Մալայզիա» կազմակերպության նախագահ,
- Գաբրիել Աբադ Ֆերնանդես՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի տնօրեն: