logo
ՓԱԿԵԼMenu
Նասիմա ալ-Սադահ` մերօրյա հերոս

Նասիմա ալ-Սադահ` մերօրյա հերոս

Նրանց կյանքը եւ գործունեությունը դարձել են այլոց ապրելու երաշխիքը: Այս մարդկանց նվիրումի եւ համարձակության շնորհիվ տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարողացել են փրկվել: Ո՛չ պատերազմները, ո՛չ բնական աղետները, ո՛չ էլ ահաբեկչությունը նրանց չեն կանգնեցնում: Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում ու աշխարհի մյուս ծայրերում նրանք ներդնում են ոչ միայն իրենց ժամանակը, ռեսուրսներն ու անվտանգությունն, այլեւ ամենաթանկը՝ սեփական կյանքը, որպեսզի աշխարհը դառնա մարդկության համար առավել ապահով վայր:

Ակտիվիստ Նասիմա ալ-Սադահը Սաուդյան Արաբիայից է: Նա պաշտպանում է կանանց եւ փոքրամասնություն կազմող շիա մուսուլմանների իրավունքները: Նասիման հանդես է եկել՝ ի պաշտպանություն կանանց վարորդական իրավունքի արգելքի եւ նրանց նկատմամբ տղամարդկանց խնամակալության վերացման: