Մխիթար Սեբաստացի՝ գիտնական եւ մտավորական

Մխիթար Սեբաստացի՝ գիտնական եւ մտավորական

«Ոչ քրիստոնէութիւնս հայութեանս կը զոհեմ, ոչ ալ հայութիւնս՝ քրիստոնէութեանս»:

 

Նրա մասին 

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանության հիմնադիրն է՝ միաբանության, որն իր բազմադարյա գործունեությամբ դրել է արդի հայ մտավորական շարժման սկիզբը։ 

Մխիթար Սեբաստացին ծնվել է Օսմանյան կայսրությունում։ Նրա աշխարհիկ անունը Մանուկ էր, իսկ Մխիթար դարձել է Հայ առաքելական եկեղեցու ուխտն ընդունելիս։ Համարելով, որ վերջինիս կառույցներն ի զորու չեն բավարարելու իր իմացական ձգտումները, նա դավանափոխ է լինում՝ միանալով Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, տեղափոխվում Եվրոպա եւ կաթոլիկ եկեղեցու ներսում հիմնում բենեդիկտյան վանականների բացառապես հայկական միաբանություն, որը հետագայում հայտնի է դառնում իբրեւ Մխիթարյան միաբանություն։ 

Լինելով ուսյալ մարդ եւ գիտնական՝ Մխիթարը տասնամյակներ շարունակ աշխատել է հայերեն առաջին համապարփակ բառարանի ստեղծման վրա, որի առաջին հատորը տպագրվել է իր մահից հետո միայն։ Իր հիմնած հաստատությունը հետագայում մոտ 100 տարի շարունակ՝ 18-19-րդ դարերում, ծառայել է որպես հայկական գիտության եւ ուսման հիմնական կենտրոն։ Դրա հռչակը տարածվել է Եվրոպայով եւ Ասիայով, այն հովանավորել են Հնդկաստանի հայ վաճառականները, իսկ օտարազգի մտավորականները, այդ թվում՝ Լորդ Բայրոնը, ուղեւորվել են Վենետիկ՝ այնտեղ ուսանելու։ 

Դնելով հայոց լեզվի եւ գրականության վերազարթոնքի հիմքը՝ Մխիթարի թողած ավանդը կերտեց ժամանակակից հայ ինքնությունն ու ոգին, ինչն իր հերթին ամուր պատվանդան դարձավ ապագա ազգային ազատագրական շարժման համար։ 

 

Հետաքրքիր փաստ 

Վենետիկի Հանրապետությունը Մխիթարին հրավիրել էր հանգրվանելու Վենետիկին մերձակա կղզիներից մեկում, որտեղ մինչ օրս իր գործունեությունն է շարունակում Մխիթարյան միաբանությունը, եւ որը հայտնի է իբրեւ San Lazzaro degli Armeni՝ Հայոց Սուրբ Ղազար։ 

 

Ավելին

Isola San Lazzaro - Library of Congress

Mechitarist Religious Order - Encyclopedia Britanncia