logo
ՓԱԿԵԼMenu
Միլագրո Սալա՝ մերօրյա հերոս

Միլագրո Սալա՝ մերօրյա հերոս

Միլագրո Սալան Արգենտինայի Խուխույ նահանգի Թուփաք Ամարուի անվան հասարակական կազմակերպության ղեկավարն է: Այն չքավոր բնիկ տեղացիներին տրամադրում է սնունդ, դեղորայք, կրթություն եւ աշխատանք կոոպերատիվներում: 2015 թ. դեկտեմբերին իշխանությունները կրճատեցին կոոպերատիվներին հատկացվող միջոցները: Միլագրո Սալան եւ այլ ակտիվիստներ դուրս եկան փողոց բողոքելու այդ որոշման դեմ: 2016 թ. հունվարից հետո Սալան մի քանի անգամ ձերբակալվել է եւ դատապարտվել ենթադրյալ իրավախախտումների համար: Անազատության մեջ նրա առողջական վիճակը վատացել է, եւ այժմ նա տնային կալանքի տակ է: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն: