logo
ՓԱԿԵԼMenu
Միատա Կամարա` մերօրյա հերոս

Միատա Կամարա` մերօրյա հերոս

Միատա Կամարան լիբերիացի գործիչ է եւ երաժշտական պրոդյուսեր, որը պայքարում է թմրանյութերի դեմ: Նա կազմակերպում է երաժշտական միջոցառումներ, որոնք ոգեշնչում են թմրամոլներին նոր կյանք սկսել: Որպես LiBx Records հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ նա սկսել է երաժշտական ուղղվածության վերականգնողական ծրագիր: Միատայի հիմնադրամն օգնում է մարդկանց հաղթահարել կախվածությունը թմրանյութերից՝ միաժամանակ պայքարելով դրան առնչվող կարծրատիպերի դեմ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն: