Դոկտոր Մեգո Թերզյանը Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանն է միացել 1994 թ., իսկ 2013 թ.-ից ղեկավարում է այն։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը բժշկական օժանդակություն է տրամադրում հակամարտություններից, համաճարակներից, աղետներից տուժած, ինչպես նաեւ առողջապահական ծառայություններից զրկված մարդկանց։
Հայկական արմատներով լիբանանցի-ֆրանսիացի բժիշկ Մեգո Թերզյանը մանկաբույժ է: Շարունակելով բժշկական կրթությունը Երեւանում` նա 1994 թ. որպես թարգմանիչ միացել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը: 1999 թ. իր առաջին գործուղմանն է մեկնել Սիերա, Լեոնե, այնուհետեւ՝ Աֆղանստան, Իրան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ 2003 թ. Թերզյանը դարձավ կազմակերպության արտակարգ ծրագրերի համակարգող Լիբերիայում, Կոտ դ’Իվուարում, Նիգերիայում, Պակիստանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Հորդանանում եւ այլ երկրներում: Մինչեւ նախագահ ընտրվելը 2007 թ. նա զբաղեցրեց Ֆրանսիայում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության արտակարգ ծրագրերի փոխտնօրենի, ապա՝ տնօրենի պաշտոնը:
Բժիշկ Մեգո Թերզյանը 2019 թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան էր, իսկ 2016-2020 թթ. եղել է «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ: