Մերի Ռոբինսոնը Դուբլինի Թրինիթի քոլեջի կլիմայական արդարության դասախոս է եւ The Elders խմբի նախկին նախագահը: 1990-1997 թթ. նա եղել է Իռլանդիայի նախագահը, իսկ 1997-2002 թթ.՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար: Նա Մադրիդյան ակումբի անդամ է եւ արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգեւների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ազատության նախագահական շքանշանի: 2013-2016 թթ. ծառայել է որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց երեք ուղղությամբ՝ նախ Աֆրիկայան Մեծ լճեր շրջանում, ապա Փարիզի համաձայնագրին ընդառաջ՝ կլիմայական փոփոխության մասով, իսկ 2016 թվականին դարձել է «Էլ Նինյո» երաշտի եւ կլիմայական հարցերով հատուկ բանագնաց: Նրա՝ 2010 թ. հիմնադրած Mary Robinson Foundation – Climate Justice նախաձեռնությունը նախատեսված վերջնակետին հասավ 2019 թ. ապրիլին:
Իրավաբանների միջազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Աշխարհի կին առաջնորդների խորհրդի (Council of Women World Leaders) նախկին նախագահը հիմնադրել է եւ 2002-2010 թթ. նախագահել Realizing Rights: The Ethical Globalization Initiative կազմակերպությունը: 2002-2012 թթ. եղել է Oxfam International կազմակերպության պատվավոր նախագահը: 1998-2019 թթ. Դուբլինի համալսարանի կանցլերն էր:
Մերի Ռոբինսոնը Մարդու իրավունքների եւ գործարարության ինստիտուտի միջազգային գիտական խորհրդի եւ տնօրենների խորհրդի ղեկավարն է, «Բի թիմի» դեսպան: Այս ամենից բացի, նա մի քանի կազմակերպությունների խորհրդի անդամ է` ներառյալ «Մո Իբրահիմ» եւ «Ավրորա» հիմնադրամների: Վերջերս նա դարձավ «Աֆրիկա Եվրոպա» հիմնադրամի պատվավոր համանախագահ: Մերի Ռոբինսոնի «Յուրաքանչյուրը կարեւոր է» (Everybody Matters) հուշագրությունը լույս տեսավ 2012 թ. սեպտեմբերին, իսկ նրա «Կլիմայական արդարություն՝ հույս, տոկունություն եւ պայքար հանուն կայուն ապագայի» (Climate Justice - Hope, Resilience and the Fight for a Sustainable Future) գիրքը հրատարակվեց 2018 թ. սեպտեմբերին: Նա նաեւ Mothers of Invention կլիմայական ճգնաժամի թեմաներով փոդքասթի համավարող է: