logo
ՓԱԿԵԼMenu
Մարինո Կորդոբա` մերօրյա հերոս

Մարինո Կորդոբա` մերօրյա հերոս

Նրանց կյանքը եւ գործունեությունը դարձել են այլոց ապրելու երաշխիքը: Այս մարդկանց նվիրումի եւ համարձակության շնորհիվ տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարողացել են փրկվել: Ո՛չ պատերազմները, ո՛չ բնական աղետները, ո՛չ էլ ահաբեկչությունը նրանց չեն կանգնեցնում: Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում ու աշխարհի մյուս ծայրերում նրանք ներդնում են ոչ միայն իրենց ժամանակը, ռեսուրսներն ու անվտանգությունն, այլեւ ամենաթանկը՝ սեփական կյանքը, որպեսզի աշխարհը դառնա մարդկության համար առավել ապահով վայր:

Մարինո Կորդոբան աֆրոկոլումբիացի ակտիվիստ է եւ Տեղահանված աֆրոկոլումբիացիների ազգային ընկերակցության հիմնադիրը: Նա հանդես է եկել ի պաշտպանություն երկրում էթնիկ փոքրամասնությունների հողային իրավունքներն ապահովող օրենսդրության ընդունման եւ իր համայնքի ազատությունների ճանաչման: