Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում

Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների նախօրեին հատուկ այցով ժամանեց Հայաստան: Նա իր գործունեությունը եւ 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի տարբեր համայնքների ներկայացուցիչներին, պետական, մշակութային եւ հոգեւոր գործիչներին:
 

Երեւանում Մեգիին դիմավորեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը:

 

Մայիսի 20-ին Մարգարիտ Բարանկիցեն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է «Ավրորա» մրցանակի ստեղծման ոգեշնչման աղբյուր Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: 

 

 

Տիկին Բարանկիցեն գրություն թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում ծառ տնկեց՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

 

 

Մայիսի 22-ին Մարգարիտ Բարանկիցեն մեկնեց Շուշի, որտեղ այցելեց Ս. Ղազանչեցոց եկեղեցի եւ Վերին մզկիթ:

 

 

«Նարեկացի» արվեստի կենտրոնում Շուշիի երեխաները պատվավոր հյուրին դիմավորեցին մշակութային ներկայացմամբ, որից հետո նա հանդիպեց համայնքի ներկայացուցիչների հետ: Մարգարիտ Բարանկիցեն եղավ նաեւ Ստեփանակերտում, հանդիպեց Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ եւ այցելեց Զոհված ազատամարտիկների թանգարան: