Մարջի Էնսայն

Մարջի Էնսայն

Մինչեւ Աֆրիկայում ԱՄՆ միջազգային համալսարանի փոխկանցլեր դառնալը՝ Մարջի Էնսայնը յոթ տարի եղել է Նիգերիայի ամերիկյան համալսարանի նախագահը: Մինչեւ այդ նա Դիքինսոնի քոլեջի 29-րդ նախագահն էր:  

Էնսայնը եղել է նաեւ Միջազգային նախաձեռնությունների հարթակի ղեկավար, Միջազգային հետազոտությունների դպրոցի, Փասիֆիքի համալսարանի (1999-2010 թթ.) դեկան եւ պրոֆեսոր, աշխատել է Ռուանդայում եւ Ուգանդայում (2003-2009 թթ.), վարչական եւ պրոֆեսորադասախոսական պաշտոններ է զբաղեցրել Կոլումբիայի եւ Թուլանի համալսարաններում: 

2011 թ. կրթության ոլորտում ունեցած հսկայական հաջողությունների համար Էնսայնին շնորհվեց Աֆրիկյան առաջնորդության մրցանակ: 2015 թ. Նիգերիայի «Իսլամի աջակցության համայնք» (Jama’atu Nasril Islam) խմբի կանանց կողմից նա ճանաչման արժանացավ առաջնորդության, բարերարության եւ Նիգերիայի հյուսիս-արեւելքում կանանց ու աղջիկների կրթության գործում ունեցած ներդրման համար: Նա բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, որի աշխատանքները հիմնականում ուղղված են միջազգային զարգացման մարտահրավերներին, ինչպես նաեւ զարգացմանն ուղղված աջակցության արդյունքներին: 

Էնսայնն իր բակալավրի կոչումն ստացել է Ֆլորիդայի Նյու քոլեջում, իսկ միջազգային քաղաքական տնտեսության գծով դոկտորի կոչումը՝ Մերիլենդի համալսարանում: