logo
ՓԱԿԵԼMenu
Լուն Վիո՝ մերօրյա հերոս

Լուն Վիո՝ մերօրյա հերոս

2021 թվականից Լուն Վիոն «Առողջապահական գործընկերներ» (Partners in Health - PIH) կազմակերպության գենդերային եւ սոցիալական հավասարության հարցերով տնօրենն է: Վիոն առանցքային դեր է խաղացել կազմակերպության գործունեությունը Հայիթիում եւ ամբողջ աշխարհում ընդլայնելու գործում: 1990 թ. նա օգնեց Հայիթիում բացել կանանց առողջության առաջին կենտրոնը: 2017 թ. նա դարձավ Zanmi Lasante կազմակերպության (այսպես են PIH-ն անվանում Հայիթիում) գործադիր տնօրենը: Իր ղեկավարությամբ PIH-ն ընդլայնվել է՝ բարձրակարգ առաջնային բուժօգնություն մատուցելով 4 միլիոն մարդու: Լուն Վիոն 2002 թ. Ռոբերտ Ֆ. Քենեդու անվան մարդու իրավունքների մրցանակի դափնեկիր է: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն:

Լուսանկարը՝ Էլանա Հայասակայի