Լորդ Արա Դարզի. 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

Լորդ Արա Դարզի. 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

«Ստեղծումից ի վեր «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը վերափոխել է նրանց կյանքը, ովքեր բախվում են պատերազմի, հակամարտությունների, տեղահանությունների եւ հետապնդումների կործանարար հետեւանքներին՝ կենտրոնանալով մեծագույն կարիքի մեջ գտնվող մարդկանց վրա: Եվ քանի որ «Ավրորա» համաշխարհային շարժումն ընդլայնվում է, մենք մտադիր ենք շարունակելու իրազեկության բարձրացումը համայնքներում մարդասիրական աշխատանքով զբաղվող անհատների ձեռքբերումների մասին, որոնք հնարավոր են դարձնում այս ամենը»:

Դիտեք «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Lորդ Արա Դարզիի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Իր ուղերձում Լորդ Դարզին շնորհակալություն է հայտնել «Ավրորայի» համահիմնադիրներին եւ աջակիցներին՝ անհայտ հերոսներին ճանաչման արժանացնելու գործին ցուցաբերած նվիրումի համար եւ շնորհավորել 2024 թ. «Ավրորայի» հերոսներին: Մինչ այդ նա ընդգծել է ամբողջ աշխարհում մարդկային տառապանքը թեթեւացնելու՝ Նախաձեռնության շարունակական հանձնառությունը: