Լիզա Դուգանը «Անտեսանելի երեխաներ» (Invisible Children) կազմակերպության նախագահն է եւ գլխավոր գործադիր տնօրենը: Շահույթ չհետապնդող միջազգային այս կազմակերպության կենտրոնակայանը Վաշինգտոնում է, որն աշխատում է վերջ դնել դաժան բախումներին եւ խթանել զարգացող էկոհամակարգեր՝ ի համերաշխություն աշխարհի ամենառիսկային համայնքների: Վերջին 14 տարին Լիզան աշխատել է ԱՄՆ եւ միջազգային քաղաքականության առաջխաղացման ուղղությամբ եւ վերահսկել տեղերում իրականացվող ծրագրեր, որոնք ձգտում են բարելավել քաղաքացիական պաշտպանությունը եւ ամրապնդել համայնքների կայունությունը Կենտրոնական Աֆրիկայում: Լիզան նաեւ Հնդկաստանում տեղակայված «Արդարադատության ապահովման խորհուրդ» հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է, որն աշխատում է խթանել վերականգնողական արդարադատությունը եւ սեռական բռնությունից տուժած երեխաների եւ ընտանիքների վերականգնումը:
Տարածեք