Լեյմա Գբովե. Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

Լեյմա Գբովե. Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների

2014 թ. Կոնգոյում մի երիտասարդ աղջկա գտան ճամփեզրին։ Նա 12 տարեկանի տեսք ուներ: Իրականում 22 տարեկան էր: Նրան բազմիցս բռնաբարել էին հանքավայրում, թողել, որ մեռնի ճամփեզրին: Այսօր նա ապրում է Կոնգոյում։ Նա շատ լավ է, վերականգնված է: Եվ այս ամենը հնարավոր դարձավ, որովհետեւ 1999 թ. մի զարմանալի բժիշկ-գինեկոլոգ որոշեց աշխատել Կոնգոյի կանանց համար, որոնք պատերազմի ժամանակ ենթարկվել են սեռական եւ գենդերային բռնության՝ նրանց տալով բժշկական օգնություն, ինչպես նաեւ հոգեբանական, սոցիալ-տնտեսական եւ իրավական աջակցություն:

Դիտեք «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի նախագահ Լեյմա Գբովեի ելույթը «Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի»  հերոսների» թեմայով քննարկմանը, որը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում 2024 թ. մայիսի 9-ին: Տիկին Գբովեն ներկայացրեց գինեկոլոգ եւ իրավապաշտպան, 2024 թ. «Ավրորայի» հերոս Դենիս Մուկվեգեին (ԿԴՀ):