Լեյմա Գբովե. 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

Լեյմա Գբովե. 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

«Վատ բաներ տեղի են ունենում, երբ մենք՝ այստեղ գտնվող բոլոր լավ մարդիկ, ոչինչ չենք անում: Բայց ամեն օր մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր կողքին քայլում մերօրյա հերոսները՝ իրենց կյանքն անձնազոհաբար նվիրելով ուրիշներին փրկելու եւ նրանց արժանապատվությունը վերադարձնելու գործին»:

Դիտեք «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի նախագահ Լեյմա Գբովեի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Իր խոսքում նա ընդգծել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նշանակությունը՝ ընդգծելով միասնականության կարեւորությունը համաշխարհային մարտահրավերները դիմակայելու գործում, ապա ներկայացրել 2024 թ. «Ավրորայի» հերոսներին: