«Շախմատը միայն խաղ չէ: Այն ավելի մոտ է արվեստին եւ սպորտին»:
Ով է նա
Լեւոն Արոնյանը շախմատի գրոսմայստեր է եւ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստներից մեկը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականները բազմիցս հաջողությամբ հանդես են եկել շախմատի օլիմպիադայի առաջնություններում՝ նվաճելով բարձունքներ:
Ծնունդով երեւանցի Արոնյանը մեծացել է Հայաստանում, իսկ շախմատ խաղալ նրան սովորեցրել է քույրը: Ինը տարեկանում նա արդեն պրոֆեսիոնալ շախմատիստ էր: Գրոսմայստեր դարձել է 17 տարեկանում: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա բազմաթիվ հաղթանակներ է կերտել Հայաստանի եւ միջազգային առաջնությունների ընթացքում:
Իր ձեռքբերումների համար Լեւոն Արոնյանին շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, ինչպես նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան:
Հետաքրքիր փաստ
CNN-ը եւ BBC-ն Արոնյանին անվանում են Հայաստանի շախմատի Դեյվիդ Բեքհեմ:
Ավելին
King of the Caucasus - Roads and Kingdoms
Pawn star: How the 'David Beckham of chess' became a national hero - CNN
Armenia is an International Superpower - at Chess - New Republic