Կոնստանտին Խաբենսկին Ռուսաստանի ամենահայտնի եւ ականավոր դերասաններից է, այսպես կոչված՝ «Ժամանակի դեմքը», թատրոնի եւ կինոյի աստղ, որը միշտ շրջապատված է նվիրյալ երկրպագուների բանակով: 2018 թ. Խաբենսկու ռեժիսորական դեբյուտը «Սոբիբոր» ֆիլմը: Իր գործունեության ընթացքում դերասանն արժանացել է բազմաթիվ կառավարական, պետական, կինոյի եւ թատերական մրցանակների:
Խաբենսկին Ռուսաստանում մեծապես հայտնի է նաեւ իր բարեգործական նախագծերով: 2008 թ. նա հիմնել է իր անվան բարեգործական հիմնադրամը, որն օգնում է ուղեղի նորագոյացություններով երեխաներին: «Խաբենսկի» բարեգործական հիմնադրամը հնարավոր ամեն ինչ անում է, որ քաղցկեղով եւ ուղեղի այլ հիվանդություններով երեխաները ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանան եւ լիարժեք կյանք վերադառնան:
2010-2017 թթ. Խաբենսկին բացել է երեխաների ստեղծարար զարգացման ոչ առեւտրային կենտրոններ ամբողջ Ռուսաստանում: 2018-2020 թթ. նա եղել է «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ: