Ով է նա
Խաչատուր Աբովյանը նոր շունչ հաղորդեց արեւելահայերենին՝ աշխարհաբարին, իբրեւ հայոց լեզվի առանձին բարբառ, ներկայացնելով «Վերք Հայաստանի» պատմական վեպում:
Նա ծնվել է Երեւանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում եւ վաղ հասակում ընդունվել ճեմարան: Ձանձրանալով եկեղեցական կրթությունից՝ նա թողեց ճեմարանը եւ մեկնեց Թիֆլիս (ներկա՝ Թբիլիսի)՝ ընդունվելու Ներսիսյան վարժարան։ Այն ավարտելուց հետո նա ընկերացավ գերմանացի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարոտի հետ, որն օգնեց նրան ընդունվել Դորրպատի համալսարան (ներկայիս Էստոնիայի տարածքում):
Մտահոգ օտար ուժերի կողմից ճնշումների ենթարկվող հայ ժողովրդի ճակատագրով՝ Աբովյանը վերադարձավ հայրենիք: Նա զբաղված էր գրական բեղուն գործունեությամբ՝ ժամանակակից խնդիրների ուսումնասիրության ճանապարհին օգտագործելով գրական տարբեր ոճեր, այդ թվում ՝ պոեզիա, արձակ եւ ակնարկ:
Նրա նպատակն էր ոչ միայն պարզապես հրապարակել սեփական գաղափարները, այլեւ վստահ լինել, որ դրանք հասկանալի են հանրությանը: Արդյունքում նա գրում էր աշխարհաբարով՝ հավատացած լինելով, որ գրելով ընթերցողին հասկանալի լեզվով, իր աշխատանքներն ավելի լայն տարածում կգտնեն եւ ավելի մեծ ազդեցություն կունենան: Այդպիսով, նա գրեց «Վերք Հայաստանի» վեպը, որն աշխարհաբարով հրապարակված առաջին գործն էր: Բացի լեզվական առանձնահատկությունից, վեպը նաեւ ազգային տրամադրություններ առաջացրեց պարսից եւ ռուսաց տիրապետության տակ գտնվող հայերի շրջանում:
Դժբախտաբար, ոչ ոք չգիտի, թե ինչ պատահեց Խաչատուր Աբովյանին: Նա մի օր վաղ առավոտյան դուրս եկավ տնից եւ այլեւս չվերադարձավ: Նրա անհետացումը երբեք չգտավ բացատրություն:
Հետաքրքիր փաստ
Աբովյանը սահուն գիտեր ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ լատիներեն:
Ավելին