Ով է նա
Գեւորգ Նալբանդյանը Հայոց ցեղասպանության որբերից էր, ծագումով՝ Այնթապից (Գազիանթեպ): Ճանաչում գտնելով որպես տաղանդավոր երաժիշտ՝ նա Հայ եկեղեցու հրավերով տեղափոխվում է Քիլիս՝ երաժշտություն դասավանդելու։ Երբ սկսվում են վայրագությունները, նա մեկնում է Սիրիա, որտեղ ապրում է մինչեւ Եթովպիա տեղափոխվելը։ Աստեղ երկրի կայսրը՝ Հայլե Սըլլասե Ա-ն, նրան պատվիրել է գրել ազգային օրհներգը։ Հետագայում նա գլխավորել է պետական արքայական նվագախումբը, որը կազմված էր Հայոց ցեղասպանության որբերից, որոնց կայսրը Եթովպիա էր բերել Երուսաղեմ կատարած ուղեւորությունից հետո։ Այս նվագախումբն էլ առաջին անգամ կատարել է Նալբանդյանի հեղինակած ազգային օրհներգը։
Իր երաժշտական տաղանդի շնորհիվ՝ Նալբանդյանը նշանակվել է հայ որբերից կազմված «Արբա Լըջոչ» (ամհարերենով նշանակում է «Քառասուն մանկունք») երգչախմբի գեղարվեստական ղեկավար։ Որբերը Եթովպիա էին բերվել այն բանից հետո, երբ Սըլլասեն, տպավորված նրանց երաժշտական ունակություններով, խնդրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանից թույլ տալ երեխաներին իր հետ տանել Եթովպիա։ Այնտեղ նրանք կրթության են տրվել Նալբանդյանին, ում էլ ապա պատվիրվել է ազգային օրհներգը։ Նալբանդյանն այն անվանել է «Թեֆերի մարշ, Իթյոպյա հոյ» («Երջանիկ եղիր, Եթովպիա»)։ Նալբանդյանի ղեկավարած «Արբա Լըջոչը» հանրության առջեւ առաջին անգամ օրհներգը կատարել է 1930թ. նոյեմբերի 2-ին՝ Սըլլասեի՝ կայսր թագադրվելու օրը։
Շարունակելով ստեղծագործել՝ Նալբանդյանը հեղինակում է հիսունից ավելի եթովպիական երգեր, որոնց մեծ մասը նվիրված էին կայսրին։ Նա նաեւ հիմնում է Ադիս Աբեբայի թատրոնը։
Հետաքրքիր փաստ
Նրա երաժշտական ժառանգությունը մեզ է հասել առաջին հերթին նրա զարմիկ Ներսեսի միջոցով, որը կարեւոր դեր է խաղացել ջազի առանձին տեսակի՝ այսպես կոչված Էթիո-ջազի (Եթովպիական ջազի ժանր) զարգացման գործում։
Ավելին