Ջոն Փրենդերգասթը մարդու իրավունքների եւ հակակոռուպցիոն պայքարի ակտիվիստ է եւ «Նյու Յորք Թայմսի» բեսթսելեր հեղինակ: Ջորջ Քլունիի հետ նա համահիմնադրել է The Sentry հետաքննական եւ ռազամավարական նախաձեռնությունը, որը հետեւում է պատերազմի հանցագործների դրամական հոսքերին եւ նրանց առեւտրային գործընկերներին: Փրենդերգասթը նաեւ «Արդարության Քլունի հիմնադրամի» ռազմավարական տնօրենն է:
Ջոն Փրենդերգասթն աշխատել է Սպիտակ տանը՝ Պետական դեպարտամենտում, երկու կոնգրեսմենի աշխատակազմում, Ազգային հետախուզական խորհրդում, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում (UNICEF), Human Rights Watch կազմակերպությունում, Միջազգային ճգնաժամային խմբում եւ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում։ Փրենդերգասթը ներգրավված է եղել միջնորդական առաքելության կազմում, որն օգնում էր Եթովպիայի եւ Էրիտրեայի միջեւ 2000 թ. խաղաղության համաձայնագրի բանակցություններին, աջակցել է Բուրունդիում նախագահ Նելսոն Մանդելայի միջնորդական առաքելությանը, ինչպես նաեւ ներդրում է ունեցել Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Անգոլայում եւ Սոմալիում ընթացող խաղաղության այլ գործընթացներին։
Նա տասնմեկ գրքի հեղինակ եւ համահեղինակ է, որոնցից երկուսը համահեղինակել է Դոն Չիդլի հետ: Վերջին գիրքը՝ «Կոնգոյի պատմություններ» (Congo Stories), նա գրել է կոնգոյացի ակտիվիստ Ֆիդել Բաֆիլեմբայի հետ համահեղինակությամբ, որտեղ ներկայացված են Ռայան Գոսլինգի լուսանկարները: Փրենդերգասթը նաեւ համահիմնադրել է Enough նախագիծը, որի նպատակն է վերջ դնել ցեղասպանություններին եւ մարդկության դեմ կատարվող հանցագործություններին: