Ջո Մանգանիելո. 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

Ջո Մանգանիելո. 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն

«Երբ իմացա «Ավրորայի» եւ նրա հիմնարար սկզբունքի մասին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ», այն անմիջապես հուզեց ինձ եւ ոգեշնչեց: «Ավրորան» ոչ միայն բարձրացնում է համաշխարհային իրազեկությունը Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի կանխի նման ոճրագործությունները ժամանակակից աշխարհում, այլեւ աջակցում է բացառիկ անհատներին աշխարհով մեկ, որոնք անգնահատելի աշխատանք են կատարում ուրիշներին օգնելու համար: Եվ այդ անհատների բարության ու անձնուրացության շնորհիվ է, որ մարդասիրական ոգին վերածնվում է՝ ազդելով նրանց կյանքի վրա, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը»:

Դիտեք դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոյի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Իր խոսքում նա կարեւորել է «Ավրորայի» առաքելության հետ ունեցած իր խոր անձնական կապը. նրա մեծ տատը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է: Մանգանիելոն ընդգծել է «Ավրորայի» գործունեության կարեւորությունը նման ոճրագործությունները կանխելու գործում։