Ժիրայր Զորթյան՝ վերջին բոհեմականը

Ժիրայր Զորթյան՝ վերջին բոհեմականը

«Կարծում եմ՝ ես երբեք չեմ ներգրավվել այնպիսի նախաձեռնություններում, որոնք ձգտում են սովորեցնել այլոց, թե ինչպես պիտի ապրեն…»։ 

 

Նրա մասին 

Ժիրայր Զորթյանը բոհեմական արվեստագետ էր, Լոս Անջելեսի արվեստի ասպարեզի պատմության նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Նա առավելապես հայտնի էր իր բնակության վայրով՝ «Զորթյան» ռանչոյով, եւ այն ամենամյա տոնակատարություններով, որ կազմակերպում էր այնտեղ։  

Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրած՝ նա ընտանիքի հետ միասին կարողացել է փրկվել՝ ի վերջո հաստատվելով Միացյալ Նահանգներում։ Եյլի համալսարանում արվեստ ուսանելու համար կրթաթոշակ է ստացել, իսկ այն ավարտելուց հետո տեղափոխվել է արեւմտյան ափ։ Ապահարզանից հետո առաջին կնոջից իրեն բաժին հասած փոքրիկ հողակտորի վրա ռանչո է կառուցել, որով էլ հետագայում հայտնի է դարձել։ 

Երկրորդ կնոջ հետ ապրել է այդ ռանչոյում եւ, կտրականապես դեմ լինելով թափոնագոյացմանն ու վատնմանը, կնոջ հետ միասին իրեն նվիրել է ինքնաբավ կյանքին ու ծայրահեղության հասնող վերամշակմանը։ Զույգն աճեցնում էր սեփական սնունդը, զբաղվում էր անասնապահությամբ, իսկ դեն նետված ապրանքներից կառուցում շինություններ, կահույք՝ հընթացս ստեղծելով նաեւ արվեստ։ 

«Զորթյան» ռանչոն հայտնի դարձավ «Պրիմավերա» կոչված ամենամյա տոնակատարությունների շնորհիվ, որոնց մասնակցելու էին գալիս ամենաբազմազան բոհեմականներ։ Դա արվեստի մի փառատոն էր՝ զարդարված զանազան կոստյումավոր ներկայացումներով ու մերկ գեղեցկուհիներով։ Փառատոնին մասնակցում էին նաեւ բազում այլ մարդիկ, որոնք արվեստի ներկայացուցիչներ չէին, այդ թվում՝ Զորթյանի ընկերները եւ, օրինակ, աշխարհահռչակ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը։

 

Հետաքրքիր փաստ 

«Զորթյան» ռանչոյում մեկ անգամ հյուրընկալվել է նաեւ անկրկնելի ջազ սաքսոֆոնահար Չառլի «Բըրդ» Փարքերը։ Այդ իրադարձությունը հայտնի է դարձել որպես «Լոս Անջելեսի պատմության ամենախելացնոր երեկույթ»։

 

Ավելին

The Zorthian Ranch - History

The Last Bohemian, RIP - LA Weekly

At Zorthian Ranch, a Return to Bohemia - LA Weekly