logo
ՓԱԿԵԼMenu
Ջերի Թարքանյան՝ համալսարանական բասկետբոլի մարզիչ

Ջերի Թարքանյան՝ համալսարանական բասկետբոլի մարզիչ

«Գաղտնիքն այն է, որ պիտի ունենաս ութ հրաշալի խաղացող եւ չորս մարդ, որ գժի պես կծափահարեն եւ կուրախանան»։

 

Նրա մասին 

«Շնաձուկ Թարք» (Tark the Shark) մականվամբ հայտնի Ջերի Թարքանյանը քոլեջի բասկետբոլի մարզիչ էր, որը սպորտի բոլոր ժամանակների հաղթողների բարձրագույն ցուցանիշների շարքում զբաղեցնում էր վեցերորդ հորիզոնականը։ Նա գլխավորել է Լաս Վեգասի Նեւադայի համալսարանի թիմը մի քանի առաջնությունում եւ հաղթել մեկում, մշակել է դրա բասկետբոլային ծրագիրը՝ հընթացս նաեւ համալսարանի վրա բեւեռելով ողջ երկրի ուշադրությունը։ 

Թարքանյանը ծնվել է Օհայո նահանգում՝ Ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգներ գաղթած ու այնտեղ ընդունելություն գտած ծնողների ընտանիքում։ Բասկետբոլ սկսել է խաղալ վաղ տարիքում, սակայն քոլեջն ավարտելուց հետո զբաղվել է մարզչությամբ։ Իր կարիերան սկսելով համայնքային քոլեջներում՝ աստիճանաբար աշխատանքի է անցել է բասկետբոլային ավելի լայնածավալ ծրագրեր ունեցող հաստատություններում, որոնցից առաջինը Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի համալսարանն էր, ապա Նեւադայի համալսարանը Լաս Վեգասում։ 

Իր համարձակության շնորհիվ Թարքանյանը կարողացել է ստանձնել եւ ազգային մրցաշարերում գլխավորել այնպիսի փոքր թիմեր, ինչպիսին են Լոնգ Բիչի եւ Նեւադայի, իսկ ապա Ֆրեզնոյի համալսարանների թիմերը։ Ցանկացած կեղծավորության նկատմամբ անհանդուրժող ու կտրուկ բնավորության պատճառով Թարքանյանը դարձել է համալսարանական սպորտը համակարգող մարմնի՝ NCAA-ի (National Collegiate Athletic Association) աչքի փուշը՝ մեղադրելով վերջինիս երկակի չափանիշների եւ ընչազուրկ երիտասարդության շահագործման մեջ։ 

Թարքանյանը գունագեղ եւ բացառիկ հետք է թողել համալսարանական բասկետբոլի պատմության մեջ եւ հետագայում՝ կյանքի վերջին տարիներին, ներառվել դրա փառքի սրահում։ 

 

Հետաքրքիր փաստ 

Խաղերի ժամանակ Թարքանյանը սրբիչը ծամելու սովորություն ուներ։ Դա է պատճառը, որ Նեւադայի համալսարանի մարզադաշտի մոտ տեղադրված նրա արձանը իրեն պատկերում է հենց սրբիչ ծամելիս։

 

Ավելին

Jerry Tarkanian: A true rebel if there ever was one - Yahoo! Sports

UNLV Pioneer: Jerry Tarkanian