««Ավրորան» ապացուցում է, որ մարդկայնություն դեռ կա, եւ մարդասիրության ոլորտի գործիչներն իսկապես հասկանում են Աֆղանստանի ժողովրդի ցավն ու տառապանքը»։
Դիտեք իրավապաշտպան եւ մանկավարժ Ջամիլա Աֆղանիի հուզիչ, ոգեշնչող եւ հույսով լեցուն ելույթը, երբ հայտարարվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նա 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին է արժանացել Աֆղանստանի կանանց կրթություն ապահովելու համար մղած պայքարի համար: