Ջամիլա  Աֆղանի

Ջամիլա Աֆղանի

Ջամիլա Աֆղանին ավելի քան 25 տարի պայքարում է Աֆղանստանի կանանց եւ աղջիկների իրավունքների համար: Նա ստեղծել է 6.000 իմամների խումբ, որոնց կրթել է՝ ներկայացնելով կանանց ու աղջիկների իրավունքներն իսլամում, ինչպես նաեւ խաղաղության, հաշտեցման եւ վեճերի լուծման կարեւորությունը՝ նպատակ ունենալով նպաստել հասարակության մեջ դրական փոփոխություններին:

2001 թ. Ջամիլա Աֆղանին հիմնեց «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունը, որն Աֆղանստանում կրթության միջոցով աջակցել է ավելի քան 100.000 կնոջ՝ հիմնելով գրադարաններ, տնային դպրոցներ, կազմակերպելով կարողությունների զարգացման դասընթացներ: 2015 թվականից նա նաեւ Աֆղանստանում Հանուն խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահն է, որը պաշտպանում է կանանց իրավունքները եւ խթանում խաղաղությանն ուղղված ջանքերը: