logo
ՓԱԿԵԼMenu
Ջեյքոբ Աթեմ` մերօրյա հերոս

Ջեյքոբ Աթեմ` մերօրյա հերոս

Նրանց կյանքը եւ գործունեությունը դարձել են այլոց ապրելու երաշխիքը: Այս մարդկանց նվիրումի եւ համարձակության շնորհիվ տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարողացել են փրկվել: Ո՛չ պատերազմները, ո՛չ բնական աղետները, ո՛չ էլ ահաբեկչությունը նրանց չեն կանգնեցնում: Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում ու աշխարհի մյուս ծայրերում նրանք ներդնում են ոչ միայն իրենց ժամանակը, ռեսուրսներն ու անվտանգությունն, այլեւ ամենաթանկը՝ սեփական կյանքը, որպեսզի աշխարհը դառնա մարդկության համար առավել ապահով վայր:

Բժիշկ Ջեյքոբ Աթեմը հանրային առողջության մասնագետ է եւ Հարավային Սուդանի փախստականների պաշտպանը: 2008 թ. նա հիմնեց Հարավային Սուդանի առողջապահական կազմակերպությունը (SSHCO): Մի քանի տարի միջոցներ հայթայթելուց հետո SSHCO-ն բժշկական կլինիկա բացեց բժիշկ Աթեմի հայրենի գյուղում՝ Մարում: Համավարակի ժամանակ SSHCO-ն միակ կազմակերպությունն էր, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ էր տրամադրում Մանգալայում գտնվող ներքին տեղահանվածների ճամբարում: