Տեղահանված բնակչությանն աջակցելու նորարարական մոտեցումներ

Տեղահանված բնակչությանն աջակցելու նորարարական մոտեցումներ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Ջորջթաունի համալսարանի Միջազգային միգրացիայի ուսումնասիրության ինստիտուտի հետ համատեղ անցկացնում է Aurora Dialogues հատուկ քննարկում՝ «Տեղահանված բնակչությանն աջակցելու նորարարական մոտեցումներ» խորագրով: Այն տեղի կունենա Վաշինգտոնում դեկտեմբերի 5-ին:

Թեեւ մարդասիրական համայնքում շատ է խոսվում տեղայնացման կարեւորության մասին, սակայն շատ չեն հնարավորությունները հանդիպելու եւ լսելու անմիջապես առաջնագծում մարդասիրական աշխատանք իրականացնող տեղացիներին: 

Ողջույնի խոսք

Էլիզաբեթ Ֆերիս՝ Ջորջթաունի համալսարանի Միջազգային միգրացիայի ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն, հետազոտող պրոֆեսոր

Մոդերատոր

Արմինե Աֆեյան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար

Բանախոսներ

Մարգարիտ Բարանկիցե՝ 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տան» հիմնադիր

Շադի Մարտինի՝ Multifaith Alliance (Բազմակրոն դաշինք) կազմակերպության գլխավոր տնօրեն

Նազենին Աշ՝ «Բարի գալուստ ԱՄՆ» (Welcome.US) նախաձեռնության գլխավոր տնօրեն


Ամսաթիվ եւ ժամ՝ դեկտեմբերի 5, 2024 թ., 15:30 – 17:00

Հասցե` Մորտարա միջազգային կենտրոն, N 3600 NW փող., NW 36-րդ փող., Վաշինգտոն, 20007

Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել: