Գաղափարներն ի գործ. փակման խոսք

Գաղափարներն ի գործ. փակման խոսք

Էդ Ուիլիամսը ներկայացրեց վերջին բաժինը՝ «Գաղափարներն ի գործ», ինչպես նաեւ ամփոփեց օրվա քննարկումները: Այս հատվածը նվիրված էր առանձին քննարկումների արդյունքների վերլուծությանը, որոնց ընթացքում Aurora Dialogues-ի լսարանը հնարավորություն ունեցավ վերլուծել եւ քննարկել ստացված տեղեկատվությունը:
Սա այն պահն է, երբ պետք է արտահայտեք ձեր մտքերն ու գաղափարները, ներդրումներ անեք ու անհատական քայլեր կատարեք»,- ասաց նա: 
 
Նա լսարանին հիշեցրեց այն ազդեցության մասին, որ յուրաքանչյուրը կարող է ունենալ աշխարհի ամենահրատապ խնդիրների լուծման գործում եւ կոչ արեց մարդկանց չմեղադրել կառավարություններին անգործության մեջ, այլ լիցքավորել ու մղել նրանց գործողությունների: Նա կոչ արեց լսարանին պայքարել անտարբերության եւ իներցիայի դեմ՝ վստահեցնելով, որ ավելի լավ աշխարհի միասնական տեսլականն իրականություն կդառնա: Նա նաեւ խոսեց այս փոփոխություններում բիզնեսի ու համայնքների դերի կարեւորության մասին:
 
«Աշխատելու իրավունք ունեցող փախստականներին օգնելը հատկապես կարեւոր է, երբ գիտենք, որ փախստականի կողմից աքսորյալի վիճակում գտնվելու միջին տարիների քանակը 26 է», - ընդգծեց Ուիլիամսը: «Այնպես չէ, որ այս խնդիրը մշտապես առնչվում է ուրիշին, այլ ինչ-որ մի պահի դա կարող է ազդել մեզ բոլորիս վրա: 
 
«Մենք կարող ենք փոփոխություն բերել, միայն եթե այնպիսի կարկցանք ցուցաբերենք, որը տեսանք բեմում եւ այն անհատական պատմություններում, որ լսեցինք այսօր: Եկեք շարժում սկսենք՝ սեփական օրինակով»,- ամփոփեց նա:
 
UWC Dilijan միջազգային դպրոցի կառավարիչների խորհրդի նախագահ եւ IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը լսարանին պատմեց պատմություն «մի փոքր տղայի մասին, ով կրթություն ստացավ, այնուհետեւ ինքը սկսեց կրթել ուրիշներին՝ հազարավոր մարդկանց համար հնարավորություններ ստեղծելով»: Այդ տղան Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն է:
 
«Նա ամբողջացնում է այն ամենը, ինչին մենք այստեղ ու ամբողջ UWC համայնքով փորձում ենք հասնել: Չեմ կարող մեկ այլ անձի պատկերազցնել, ով ավելի հավատարիմ է այս փիլիսոփայությանը, քան Վարդան Գրեգորյանը», - ասաց նա:
 
Վերոնիկա Զոնաբենդն այնուհետեւ հայտարարեց, որ Գրեգորյանի կյանքի ողջ գործունեության պատվին UWC Dilijan դպրոցի գրադարանը կվերանվանվի վերջինիս անունով եւ այսուհետ կկոչվի «Վարդան Գրեգորյան ուսումնական կենտրոն»:
 
Այդպիսի ներկայացումից ակնհայտորեն հուզված՝ Վարդան Գրեգորյանը խոստովանեց, որ նման բանի չէր սպասում: «Ինձ խնդրել էին մի քանի բառ ասել մրցույթի մասին: Սա այն խորամանկությունն էր, որով նա ինձ խաբեց», - կատակեց Գրեգորյանը: Նա այնուհետեւ հիշեցրեց լսարանին, որ այդ օրը նաեւ UWC Dilijani-ի ավարտական օրն էր եւ ներողություն խնդրեց ուսանողներին իրենց տոնը հափշտակելու համար:
 
Վարդան Գրեգորյանը շնորհակալություն հայտնեց տիկին Զոնաբենդին իր բարի խոսքերի, ջանասիրության եւ համեստության համար: «Վերոնիկայի առաջնորդության շնորիվ է, որ այս դպրոցի մեկնարկը տրվեց», - բոլորին հավաստիացրոց նա:
 
Վերոնիկա Զոնաբենդը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին ու Aurora Dialogues-ի առաջին օրվա քննարկումների մասնակիցներին եւ հրավիրեց մնալու ու մասնակցելու դպրոցի ավարտական միջոցառմանը: «Հրաշալի օր էր: Շնորհակալություն ձեր նվիրվածության, ձեր ջանքերի, ձեր պրոֆեսիոնալիզմի, ձեր մղումների ու ձեր սրտերի համար»,- ասաց Վերոնիկա Զոնաբենդը: