logo
ՓԱԿԵԼMenu
Հուդա ալ-Սարարի

Հուդա ալ-Սարարի

Հուդա ալ-Սարարին իրավաբան է եւ մարդու իրավունքների պաշտպան, որն իր «Պաշտպանություն հանուն իրավունքների եւ ազատությունների» հիմնադրամի միջոցով իրավաբանական աջակցություն է տրամադրում մարդու իրավունքների խախտումների զոհ դարձած անձանց պատերազմից քայքայված Եմենում:

Լինելով մարդու իրավունքների, արդարության եւ հավասարության ջատագով՝ նա ավելի քան մեկ տասնամյակ նվիրել է ակտիվ իրավապաշտպան գործունեությանը՝ կենտրոնանալով կամայական կալանքի, բռնի անհետացման եւ արտադատարանական պատժամիջոցների՝ սպանությունների վրա։ Նա համագործակցել է տեղական եւ միջազգային բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների հետ։

2017 թ․ նա առանցքային դերակատարություն է ունեցել Եմենում գործող գաղտնի բանտային ցանցի բացահայտման գործում․ այնտեղ կալանավորները ենթարկվում էին կտտանքների եւ դաժան վերաբերմունքի։ Իր ջանքերի շնորհիվ նա կարողացել է միջազգային հանրության ուշադրությունը բեւեռել խնդրի վրա եւ հասնել ապօրինի անազատության մեջ պահվող ավելի քան 260 մարդու ազատ արձակմանը:

Նախկինում Հուդա ալ-Սարարին եղել է Եմենի կանանց միության անդամ՝ պայքարելով կանանց եւ աղջիկների իրավունքների համար, իրավաբանական աջակցություն տրամադրելով բանտարկված կանանց։ Նա շարունակում է աշխատել հանուն Եմենում օրենքի գերակայության։

2020 թ. Հուդա ալ-Սարարին արժանացել է Մարտին Էնալսի անվան մարդու իրավունքների պաշտպանների մրցանակին։