Հռիփսիմե Հաջի Սարգսյան

Հռիփսիմե Հաջի Սարգսյան

Հայոց ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Հաջի Սարգսյանը ծնվել է Արեւմտյան Անատոլիայի Քյութահիա նահանգի Թավշանլի գյուղում: Հռիփսիմեն պատմում էր, որ վաղ առավոտ էր, երբ հրացաններով զինված թուրքերը թակեցին իրենց դուռը:

Թուրքերը դուրս կանչեցին նրա տատիկին եւ պապիկին, բայց նրանք հրաժարվեցին լքել տունը ու տեղում սպանվեցին: Թուրքերը տարան Հռիփսիմեին, նրա մորն ու մորաքրոջը եւ ստիպեցին շարվել: Նա հիշում էր, որ մի ձիավոր մարդ օգնեց նրանց փախնել: Նրանց նստեցրել են գնացք եւ տարել Բուլղարիա: Հռիփսիմեի խոսքերով՝ հաջորդ ամիս նրանք տեղափոխվեցին Հունաստան, երբ իմացան, որ նրա հայրը նույնպես այնտեղ է ապրում՝ Օսմանյան կայսրությունից հաջողությամբ փախչելով: 1946թ.-ին ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Հռիփսիմե Հաջի Սարգսյանն ունի երկու երեխա, վեց թոռ, տասներեք ծոռ եւ չորս կոռ: Կյանքի վերջին տարիները նա ապրել է թոռան՝ Գրիգորի ընտանիքի հետ: Նա մահացել է 2015թ-ի հունվարի 31-ին՝ 105 տարեկանում:

 

Հռիփսիմե Հաջի Սարգսյանը դստեր հետ իր ննջասենյակում: Հռիփսիմեն մահացել է 2015 թ.-ի հունվարի 31-ին՝ 105 տարեկանում: 

 

Հայոց ցեղասպանությունը վերապրած Հռիփսիմե Հաջին ամեն առավոտ նախաճաշից առաջ ծխում էր: 

 

Հռիփսիմե Հաջին նախաճաշի սեղանի շուրջ՝ իր դստեր եւ ծոռնուհու հետ: 

 

Հռիփսիմեի կյանքի վերջին մի քանի տարիներին դուստրն էր նրա մասին հոգ տանում, ուտելիք պատրաստում: 

 

Հռիփսիմե Հաջիի ընտանիքից միայն մի քանիսին է հաջողվել վերապրել Հայոց ցեղասպանությունն ու փրկվել: Նա այդ ժամանակ չորս տարեկան էր: 

 

Հաջիի ընտանիքի արխիվային նկար, որն արվել է դեռ 1900-անների սկզբին՝ Հայոց ցեղասպանությունից առաջ: 

 

Հռիփսիմեն կյանքի վերջին տարիներն անց է կացրել դստեր եւ թոռների հետ Երեւանում:  

 

Հռիփսիմեի դուստրն ուղեկցում է նրան ննջասենյակ: 

 

Հռիփսիմե Հաջին՝ իր անկողնում:

 

Հռիփսիմեն սովորություն ուներ աղոթելու Սուրբ Ստեփանի եկեղեցուց բերված սուրբ մասունքի առաջ: Դա միակ բանն էր, որ նրան հաջողվել էր պահպանել Արեւմտյան Անատոլիայից:

Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի