Հովարդ Ղազանջյան. կինոպրոդյուսեր

Հովարդ Ղազանջյան. կինոպրոդյուսեր

«Ես նրան [Ջորջ Լուքասին] ներկայացրի Ֆրենսիս Կոպոլային. մնացածը պատմություն է»

Ով է նա

Հովարդ Ղազանջյանը հայտնի կինոպրոդյուսեր է։ Նրա մասնակցությամբ են ստեղծվել բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից երեքը՝ «Աստղային պատերազմների» շարքից «Կայսրության հակահարվածը» եւ «Ջեդայի վերադարձը», ինչպես նաեւ Ինդիանա Ջոնսի շարքի «Կորուսյալ Տապանի ասպատակները»։                                                                          

Հարավային Կալիֆորնիայի համալսարանում Ջորջ Լուքասի հետ սովորելուց հետո նա կինոյի աշխարհ է մուտք գործել ժամանակի երկու հսկաների՝ Ալֆրեդ Հիչքոքի եւ Սեմ Փեքինփայի մոտ ռեժիսորի օգնական աշխատելով։ Նրա համոզմամբ՝ Հիչքոքի հետ աշխատանքը եղել է իր կինոկարիերայի ձեւավորման ու կայացման շրջանը, որի ընթացքում նա ձեռք է բերել հետագայում այլ ֆիլմերում գործածած հմտությունները։

1980-ականները հաջող տարիներ էին Ղազանջյանի համար. նա աշխատում էր ոչ միայն Ջորջ Լուքասի, այլեւ մեկ այլ խոստումնալից ռեժիսորի՝ Սթիվեն Սփիլբերգի հետ։ «Աստղային պատերազմներն» ու «Ինդիանա Ջոնսը» մեծ ճանաչում բերեցին Լուքասին եւ Սփիլբերգին։ Երկուսի հաջողության հասնելու գործում մեծ դեր խաղաց նաեւ Ղազանջյանը։ Մի անգամ խնդիր առաջացավ Հարրիսոն Ֆորդին հրավիրելու ետ՝ «Ջեդայի վերադարձը» ֆիլմում Հան Սոլոյի դերն ամփոփելու համար։ Լուքասը վստահ էր, որ դա հնարավոր չի լինի անել, սակայն Ղազանջյանը Ֆորդի ագենտի հետ խոսելու արդյունքում կարողացավ պայմանավորվածության հասնել, եւ Ֆորդի կերպարը կրկին մտցվեց ֆիլմի սցենարի մեջ։

Հոլիվուդի երկու ամենահաջողակ ու հեղափոխական անվանանիշերում ունեցած հաջողությունից բացի, «Կորուսյալ Տապանի ասպատակները» ֆիլմի պրոդյուսերության համար Ղազանաջյանը 1982թ. արժանացել է Emmy մրցանակի։ Նա եղել է նաեւ մի շարք այլ ֆիլմերի պրոդյուսեր, ինչպես նաեւ JAG պոպուլյար հեռուստասերիալի առաջին պրոդյուսերը։

Հետաքրքիր փաստ

Ղազանջյանն ու Լուքասը եղել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Delta Kappa Alpha կինոեղբայրության անդամ։

Ավելին

IMDB: Howard Kazanjian