Հովնանյան չորս եղբայրները՝ Ժիրայրը, Գեւորգը, Հրայրն ու Վահագնը, բնակարանաշինության ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչներից են աշխարհում։ 1959 թ. նրանք համատեղ հիմնադրել են «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (Hovnanian Brothers Corp.), ապա՝ առանձնացել եւ յուրաքանչյուրը կազմակերպել սեփական ընկերությունը։ Միացյալ Նահանգներից մինչեւ Հայաստան Հովնանյան եղբայրների անունն ընկալվում է իբրեւ բարձրորակ տան հոմանիշ։
Ծագումը
Եղբայրները ծնվել են Իրաքի Քիրքուք քաղաքում, սակայն 1948 թ. ներգաղթել են Միացյալ Նահանգներ։ Նրանց ծնողները Հայոց ցեղասպանությունը վերապրողներ են եւ ծագում են Սեբաստիա եւ Մալաթիա քաղաքներից։
Ճանաչված են
Հովնանյան եղբայրներից յուրաքանչյուրն արժանացել է բազմաթիվ գովասանքների, բայց նրանց շարքում առաձնահատուկ նվաճումների է հասել Գեւորգ Հովնանյանի Hovnanian Enterprises ընկերությունը, որը Միացյալ Նահանգներում տների շինարարության ոլորտի խոշորագույն կազմակերպություններից մեկն է։ Հրայր Հովնանյանը տարեցների համար նախատեսված բնակելի թաղամասերի նախագծման ոլորտի առաջատարն է։ Եղբայրները Հայաստանում «Վահագնի թաղամասի» միջոցով զարկ են տվել ամերիկյան ոճի արվարձանների զարգացմանը։
Այլոց խոսքով
«Պարոն [Գեւորգ] Հովնանյանն այն շինարարներից էր, ովքեր 1970-80-ական թվականներին ամբողջովին վերափոխեցին արվարձանների բնույթը...»,– գրել է New York Times-ը:
Նշանավոր գործեր
J.S. Hovnanian & Sons
*Լուսանկարում՝ Հրայր և Վահագն Հովնանյանները