logo
ՓԱԿԵԼMenu
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակներին եւ երթ՝ ի զորակցություն «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության նահատակներին եւ երթ՝ ի զորակցություն «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայ գերիների

2024 թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝  ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Նրանք միացել են նաեւ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթին՝ ի զորակցություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների: Նրանց թվում է նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, որն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել իրեն եւ Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։