«Նրանք այդ ծաղիկներն են: Նրանք պայքարում են մութ օրերին, երբ շանսերը շատ քիչ են։ Նրանք հավանաբար չեն տեսնի արդարությունը, գեղեցկությունը եւ գալիք լավ օրերը, բայց կպայքարեն ձյան դեմ: Եվ մենք կընտրենք նրանցից մեկին, բայց նրանք բոլորը մարտիկներ են: Ուստի, շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք գարնան հույս տալու համար»:
Դիտեք «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Համդի Ուլուկայայի ելույթը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Իր խոսքում Ուլուկայան անդրադարձավ միջոցառման կարեւոր նշանակությանը՝ հուզիչ զուգահեռներ անցկացնելով թուրքական Քուրդիստանում իր մանկության հիշողությունների եւ մարդասեր հերոսների տոկունության միջեւ։