Հայֆա Դիա ալ-Աթիա

Հայֆա Դիա ալ-Աթիա

Հայֆա Դիա ալ-Աթիան Հորդանանի կրթության ոլորտի եւ հասարակական սեկտորի առաջատար դեմքերից է տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: 

Ներկայումս նա Հարվարդի առաջավոր առաջնորդության նախաձեռնության գրանտառու է։ Նախկինում Աղա Խան ակադեմիական ցանցի հետ համատեղ աշխատել է ազգային կրթական բարեփոխումների նախագծերի եւ ռազմավարության վրա՝ որպես այն ժամանակվա Թագաժառանգի գրասենյակի տնօրենի տեղակալ, Միջազգային բակալավրիատ կազմակերպության հիմնադրամի խորհրդի փոխնախագահ, որպես «Luminus Education» ընկերության տարածաշրջանային ընդլայնման փոխնախագահ եւ Ռանիա թագուհու հիմնադրամի գործադիր տնօրեն: Նրա աշխատանքային գործունեության նպատակը միշտ եղել է Միջին Արեւելքի տեղացի եւ փախստական բնակչության կարիքներին համապատասխան բարձրորակ կրթության հասանելիության ընդլայնումը, փաստերի վրա հիմնված քաղաքականության ձեւավորումը եւ նորարարական տեխնոլոգիաների ծրագրերի միջոցով ներգործությունը, ներառյալ Ռանիա թագուհու հիմնադրամի հսկայածավալ դասընթացների «Edraak» առցանց բաց հարթակը: 

2018 թ. Փարիզի խաղաղության ֆորումի ստեղծումից ի վեր Հաիֆան նաեւ այդ մարմնի ղեկավար հանձնաժողովի անդամ է: Նա գործել է նաեւ Վաշինգտոնի Կանանց միջազգային ֆորումի համաշխարհային խորհրդում, ինչպես նաեւ նախագահել Հորդանանի կրթության նախաձեռնության եւ Ռանիա թագուհու մանկավարժական ակադեմիայի խորհուրդներում: