Նորին Սրբություն Գյալվանգ Դրուկպան Հիմալայան լեռներում 800-ամյա պատմություն ունեցող Դրուկպա նվիրապետության հոգեւոր առաջնորդն է. նվիրապետությունն ունի մոտ 1.000 վանական կենտրոններ եւ միլիոնավոր հետեւորդներ: Նրա առաքելությունը համընդհանուր ներդաշնակության եւ ներքին խաղաղության ամրապնդումն է՝ քարոզելով սիրո եւ նվիրվածության հոգեւոր սկզբունքները մարդկանց առօրյա կյանքում: Նա քարոզում է գենդերային հավասարություն, հիմնում կրթական հաստատություններ, բժշկական կլինիկաներ եւ մեդիտացիայի կենտրոններ, վերականգնում Հիմալայների մշակութային մի շարք ժառանգությունների վայրեր:
Նա Լադաքհայի (Հնդկաստան) մրցանակի արժանացած «Դրուկ սպիտակ ջրաշուշան» դպրոցի հիմնադիրն է եւ հոգեւոր տնօրենը: Դպրոցն իր աշակերտներին տալիս է ժամանակակից կրթություն՝ միաժամանակ պահպանելով նրանց տեղական մշակույթը: Որպեսզի հեռավոր Հիմալայներում ապրող կանայք եւս հոգեւոր կրթություն ստանալու հավասար իրավունք ունենան, Նորին Սրբությունը «Դրուկ Գավա Քհիլվայի» հովանու ներքո Հիմալայներում հիմնել է կուսանոցներ, որտեղ անցկացվում են ավանդական հոգեւոր դասեր, սովորեցնում են տիբեթյան լեզու, անգլերեն, հինդի եւ համակարգչային հմտություններ, ինչպես նաեւ մարտարվեստ:
Հիմալայներում վանականներին ու բարեպաշտներին հոգեւոր դասեր տալուց բացի, Նորին Սրբությունը շատ է ճամփորդում աշխարհի տարբեր հատվածներ եւ հոգեւոր քննարկումներ ու ներհայեցողություն վարում: