Ամերիկահայ Ջերարդ Գաֆէսճեանը հրատարակչության ոլորտի հաջողակ գործարար էր։ Թոշակի անցնելով՝ զբաղվել է բարեգործությամբ՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի վրա։
Ծագումը
Գաֆէսճեանը Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Միացյալ Նահանգներում հաստատված հայազգի ծնողների զավակ է։ Ծնվել է 1925թ. ապրիլի 26-ին, Նյու Յորք քաղաքի Բրուքլին արվարձանի Բենսոնհըրսթ թաղամասում։
Ճանաչված է
Չնայած նա մեծ հաջողությունների էր հասել իբրեւ West Publishing հրատակչության գործադիր փոխտնօրեն՝ նրան առավելապես հիշում են իր բարեգործության շնորհիվ։ Երեւանում նա հիմնադրել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի թանգարան եւ ցուցասրահ է։ Եղել է նաեւ Վաշինգթոնի Հայոց ցեղասպանության թանգարանի գլխավոր նվիրատուն։ Մինեսոթայի նահանգային ցուցահանդեսում 100-ամյա մի կարուսել կա, որը կրում է Գաֆէսճեանի անունը՝ ի նշանավորումն այն փակումից փրկելու համար նրա գործադրած ջանքերի։
Այլոց խոսքով
«Ջերարդ Գաֆէսճեանն անկեղծ եւ անշահախնդիր էր հայրենիքին օգտակար լինելու իր ձգտումներում եւ պատմության մեջ կմնա որպես մեծագույն հայ բարերարներից մեկը», – ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նշանավոր գործեր