logo
ՓԱԿԵԼMenu
Գեորգի Գարանյան. ռուսական ջազի պիոներ

Գեորգի Գարանյան. ռուսական ջազի պիոներ

«Գարանյանը սաքսոֆոնահար էր, կոմպոզիտոր, երաժշտական ձեւավորող ու դիրիժոր, եւ հմուտ էր այդ բոլոր ասպարեզներում։ Անկասկած, նա ռուսական ժամանակակից ջազի ամենակարեւոր ներկայացուցիչներից է»,- ասել է ռուսաստանցի ջազմեն Յուրի Սաուլսկին:


Ով է նա

Ջազմեն Գեորգի Գարանյանը եղել է Խորհրդային Միությունում հետպատերազմյան տարիների երաժշտական շարժման առաջամարտիկը. կատարող եւ դիրիժոր՝ նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը։

Գարանյանը ծնվել է Մոսկվայում եւ ամբողջ կյանքում ապրել Ռուսաստանում։ Սովորելով սաքսոֆոն՝ նա շարունակ աշխատել է կատարման տեխնիկայի բարելավման վրա, մինչեւ վերջապես նկատել  են նրան եւ հրավիրել նվագելու ոչ միայն Ռուսաստանում, այլ՝ արտասահմանում։ Ելույթ է ունեցել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանով՝ իբրեւ խորհրդային ջազմեն։ Գարանյանը մասնակցել է Խորհրդային Միության միակ ձայնագրման ստուդիայի՝ «Մելոդիայի» առաջին տարիների աշխատանքներին եւ ղեկավարել «Մելոդիա բիգ բենդ» ջազ-անսամբլը։

Որոշ ժամանակով նա, հետեւելով իր տաղանդի կանչին, հեռացել է Մոսկվայից՝ հաստատվելով հարավային Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Այնտեղ նա ղեկավարել է քաղաքային անսամբլը՝ դարձնելով այն ամենահաջողակ ջազ-խումբն ամբողջ երկրում, սակայն ի վերջո վերադարձել է մայրաքաղաք։

Ամերիկյան «Օրեգոն Բենդ» ջազ-խմբի հետ համագործակցության արդյունքում Գարանյանը ներկայացվել է Գրեմմի մրցանակի։ Նրան շնորհվել է նաեւ «Ժողովրդական արտիստի» կոչում՝ Խորհրդային Միության ամենաբարձր պարգեւն արվեստի ասպարեզում։

 

Հետաքրքիր փաստ

Նախքան հայտնի ջազմեն դառնալը, Գարանյանը սովորել է Մոսկվայի տեխնոլոգիական համալսարանում՝ նպատակ ունենալով դառնալ ինժեներ։

 

Ավելին

All About Jazz: George Garanian