Ջորջ Դոքմեջյան. Կալիֆորնիայի նախկին նահանգապետ

Ջորջ Դոքմեջյան. Կալիֆորնիայի նախկին նահանգապետ

Ջորջ Դոքմեջյանը եղել է Կալիֆորնիայի առաջին հայազգի նահանգապետը՝ պաշտոնավարելով 1983-1991 թվականներին։ Նա անողոք դիրք էր որդեգրել հանցավորության և մարդու իրավունքների խախտումների հանդեպ։ Լինելով մարդու իրավունքների ջատագով՝ նա Ապարտեիդի (ռասայական խտրականություն) դեմ ծավալվող շարժմանն օգնելու նպատակով նույնիսկ սառեցրեց Կալիֆորնիայի ներդրումները Հարավային Աֆրիկայում։ Ջորջ Բուշի նախագահական մրցավազքի ընթացքում եղել է փոխնախագահության հնարավոր թեկնածու, բայց նրա թեկնածությունն ի վերջո մերժվել է։

Ծագումը

Դոքմեջյանը ծնվել է 1928թ. Նյու Յորքում։ 1950-ականներին տեղափոխվել է Կալիֆորնիա։ Հայրը ծագումով Այնթապից էր (ներկայումս՝ Ղազիանթեփ), մայրը՝ Էրզրումից, որոնք փրկվելով Հայոց ցեղասպանությունից՝ ներգաղթել են Միացյալ Նահանգներ։ Ջորջի հորաքույրը Եղեռնի զոհ է դարձել։

Ճանաչված է

Կալիֆորնիայի նահանգապետ, փոխնախագահության հնարավոր թեկնածու և Ապարտեիդի դեմ պայքարի ջատագով և աջակից։

Նշանավոր մտքեր

-Ես կարծում եմ՝ մեր երկրի շահերը պահանջում են ձևավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը համահունչ կլինի ազատության, մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների հարցերում մեր իսկ ունեցած ամուր համոզմունքներին։

Այլոց խոսքով

«Նելսոն Մանդելան և Ջորջ Դոքմեջյանը երբեք չեն հանդիպել, սակայն Մանդելայի ազատ արձակումն ու Հարավային Աֆրիկայում ռասայական խտրականության անկումը զգալի չափով նաև Կալիֆորնիայի նահանգապետի վաստակն է»,– գրել է Los Angeles Times-ը:

«Ուժեղ կամքով և ցածրախոս մարդ էր, որին նաև «երկաթե դուքս» էին կոչում»,–  բնութագրել է Los Angeles Times-ը:

«Իրավակարգի պաշտպանը Կալիֆորնիայում անցնում է պաշտոնավարության»,– գրել է TIME-ը:

Նշանավոր գործեր

Ջորջ Դոքմեջյանի կյանքն ու գործունեությունը