«… Ինչ-որ իմաստով, ձայնագրության ոլորտում կյանքիս եզակի ամենակարեւոր գործն այն էր, որ ես ոլորտի շեշտադրումը տեղափոխեցի որակյալ ալբոմների կողմը, որ մնայուն էին, այլ ոչ թե հիթերի, որոնք գալիս, գնում եւ մոռացվում էին»
Ով է նա
Ջորջ Ավագյանը երաժշտության ասպարեզի բացառիկ հաջողակ պրոդյուսեր է, եւ հայտնի` որպես ամերիկյան ջազ-ինդուստրիայի հայտնիներից մեկը։
Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հետո ծնողների հետ արտագաղթել Միացյալ Նահանգներ։ Սովորել է Եյլի համալսարանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել ԱՄՆ-ի բանակում, իսկ զորացրվելուց հետո իրագործել ձայնագրման ասպարեզում աշխատելու իր երազանքը։
Ավագյանին է պատկանում բազմաթիվ նախաձեռնություններ, այդ թվում՝ առաջին ջազային ալբոմի ստեղծման եւ ջազային ալբոմների առաջին ծանոթագրված շարքի հիմնադրման պատիվը։ Նրա ուսուցողական նոթերը մեծ տարածում ունեին այն լսարանում, որը բացի ունկնդրելուց՝ հետաքրքրված էր նաեւ ինտելեկտուալ երաժշտական փորձառությամբ։ Ավագյանը 12" LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածեց՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման եւ ունկնդրելու ձեւը։
Բացի երաժշտական պրոդյուսերությունից, նա մեծ ներդրում է ունեցել ջազի կատարողների կարիերաների ձեւավորման կամ վերսկսման գործում։ Առաջինը նա է 1955թ. ճանապարհ բացել Մայլզ Դեւիսի համար եւ նա էր, որ Լուի Արմսթրոնգին ու Դյուք Էլինգթոնին կրկին ետ բերեց ուշադրության կետրոն։
Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների, այդ թվում՝ Եվրոպայի ջազի մրցանակի (Europe’s jazz award) եւ Ոսկե Ջանգոյի (Django d’Or)։
Հետաքրքիր փաստ
Ավագյանը Warner Bros. Records ընկերության հիմնադիր անդամներից է։
Ավելին
NEA Jazz Masters - National Endowment for the Arts
Հարցազրույց Ջորջ Ավագյանի հետ (անգլ.)
Ջորջ Ավագյանի եւ Անահիտ Աճեմյանի մասին տեղեկանք, Նյու Յորքի Հանրային գրադարան (անգլ.)