Գարեթ Էվանս

Գարեթ Էվանս

Գարեթ Էվանսը 1983-1996թթ. եղել է Ավստրալիայի կառավարության նախարար՝ զբաղեցնելով Արդարադատության, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Տրանսպորտի եւ կապի, իսկ 1988-1996թթ.՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Ավստրալիական քաղաքական դաշտում իր 21 տարվա գործունեության ընթացքում եղել է Կառավարության նախագահը Սենատում (1993-96թթ.) եւ ընդդիմության փոխնախագահը Ներկայացուցիչների Պալատում (1996-98թթ.)։ 2000-2009 թթ. եղել է Միջազգային ճգնաժամային խմբի Հակամարտությունների կանխարգելման եւ լուծման համաշխարհային անկախ կազմակերպության նախագահն ու գործադիր տնօրենը։

Պրոֆեսոր Էվանսի գործունեությունն արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ կոչումների, այդ թվում՝ Ավստրալիայի Պատվո Ասպետի շքանշանի 2012թ.։ Նույն տարում ընտրվել է Ավստրալիայի Հասարակական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (FASSA)։

Պրոֆեսոր Էվանսը հեղինակել եւ խմբագրել է տասներեք գիրք, այդ թվում՝ Incorrigible Optimist: A Political Memoir (2017), Inside the Hawke-Keating Government: A Cabinet Diary (2014), Nuclear Weapons: The State of Play (համախմբագիր, 2013) եւ The Responsibility to Protect: Ending Mass Atrocity Crimes Once and for All (2008) գրքերը։ Հեղինակ է մամուլի մի շարք հոդվածների եւ պարբերականներում ու ժողովածուներում տպագրված ավելի քան 150 հեղինակային աշխատանքների, որոնք վերաբերում են արտաքին հարաբերություններին, մարդու իրավունքներին եւ սահմանադրական բարեփոխումներին։

Մելբուրնի, Սիդնեյի, Քարլթոնի եւ Քուինզի համալսարանների պատվավոր դոկտոր է, դասավանդել է աշխարհի բազմաթիվ համալսարաններում՝ ներառյալ Օքսֆորդի, Քեմբրիջի, Փրինսթոնի, Եյլի, Սթենֆորդի եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանները։

«Պաշտպանելու պարտավորություն» (Responsibility to Protect) նախաձեռնության շրջանակներում կատարած աշխատանքի, ինչպես նաեւ հակամարտությունների կանխարգելման եւ լուծման, սպառազինությունների վերահսկողության եւ զինաթափման գործում ունեցած ավանդի համար 2010թ. պարգեւատրվել է Ֆրենկլին եւ Էլեանոր Ռուզվելտի անվան ինստիտուտի Չորս ազատությունների մրցանակով (Four Freedoms Award) «Ազատություն վախից» անվանակարգում։ 

Ներկայումս նա ղեկավարում է Ավստրալիայի ազգային համալսարանը (Australian National University), նախագահում Նյու Յորքում տեղակայված «Պաշտպանելու պարտավորություն» համաշխարհային կենտրոնի (GCR2P) խորհրդատվական կոմիտեն եւ Միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կենտրոնի խորհուրդը (APLN):

 

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Ավելին

Ջորջ Քլունի

Պատվավոր համանախագահ

The Sentry նախաձեռնության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող

Ավելին

Չելսի Քլինթոն

Հանձնաժողովի անդամ

«Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ

Ավելին

Լեյմա Գբովե

Հանձնաժողովի անդամ

Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան

Ավելին

Դելե Օլոջեդե

Հանձնաժողովի անդամ

Լրագրող, գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր

Ավելին

Փոլ Փոլման

Հանձնաժողովի անդամ

Գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան

Ավելին

Ջոն Փրենդերգասթ

Հանձնաժողովի անդամ

Մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր

Ավելին

Լուիզ Ռիչարդսոն

Հանձնաժողովի անդամ

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Ավելին

Մերի Ռոբինսոն

Հանձնաժողովի անդամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Ավելին

Համդի Ուլուկայա

Հանձնաժողովի անդամ

Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն

Ավելին

Էռնեստո Սեդիլյո

Հանձնաժողովի անդամ

Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Ավելին

Վարդան Գրեգորյան (1934 - 2021)

Հանձնաժողովի անդամ

ԱՎՐՈՐԱ մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ

Ավելին

Բենջամին Ֆերենց (1920-2023)

Պատվավոր համանախագահ

Իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար